Ե՞րբ կավարտվի պատերազմը․ Զելենսկին մեկնաբանել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում պատերազմը կավարտվի այն բանից հետո, երբ ռուսները դուրս բերեն իրենց զորքերը ուկրաինական տարածքից և կսկսեն հարգել ուկրաինացիների ազատության իրավունքը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պորտուգալական RTP-ին տված հարցազրույցում։
Նա չի բացառել, որ պետք է երկխոսություն տեղի ունենա պատերազմը դադարեցնելու համար, բայց դա կարող է լինել միայն այն բանից հետո, երբ «ռուսները կսկսեն հարգել ուկրաինացիների՝ իրենց հողում ապրելու մեր իրավունքը, և ռուսական ուժերը ամբողջությամբ լքեն մեր տարածքը»։
«Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում, և այդ դիրքորոշումը ներառված է մեր խաղաղության բանաձևի մեջ, որն ունի 10 կետ։ Պատերազմի ավարտը սպասվում է բոլոր կետերի կատարումից հետո, որոնք հիմնված են ՄԱԿ-ի բանաձեւի վրա»,- պարզաբանել է Զելենսկին։ Բացի այդ, նա չի բացառել, որ պատերազմը կարող է ավարտվել այս տարի, սակայն դա կախված է բազմաթիվ գործոններից, մասնավորապես՝ հակահարձակման հաջողությունից։