Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա մուսուլմանական հագուստ կրելու արգելքի խախտումներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օրանժ քաղաքում լիցեյ կատարած այցի ժամանակ ասել է, որ Ֆրանսիայի կառավարությունը «թույլ չի տա որևէ միջադեպ»՝ դպրոցներում մուսուլմանական հագուստ կրելու արգելքի հետ կապված։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։
«Մենք հասկանում ենք, որ կլինեն դեպքեր [խախտումներ - խմբ․]։ Մենք պետք է անդրդվելի լինենք, մենք ոչ մի միջադեպ թույլ չենք տա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով՝ մասնագետներ կուղարկվեն ամենախնդրահարույց ուսումնական հաստատություններ՝ ուսուցիչներին օգնելու և աշակերտների ու նրանց ընտանիքների հետ բացատրական աշխատանքներ կատարելու համար։
Մինչ այս Ազգային կրթության և երիտասարդության նախարար Գաբրիել Աթալը հայտնել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է դպրոցներում արգելել ավանդական մուսուլմանական զգեստներ կրելը։