Գերմանիան չի վերադառնա միջուկային էներգիայի օգտագործմանը․ Շոլց
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է։ Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա նոր ատոմակայան կառուցել, պետք է հաշվի առնի, որ դրա համար 15 տարի կպահանջվի, իսկ յուրաքանչյուր կայանի համար՝ 15-20 մլրդ եվրո»,- նշել է Շոլցը։
Նա հստակեցրել է, որ Գերմանիայի կողմից ատոմային էներգիայի օգտագործման դադարեցման հետ մեկտեղ սկսվել է համապատասխան ենթակառուցվածքի ապամոնտաժումը, և որ էներգիայի այդ տեսակի կրկնակի կիրառումը կպահանջի նոր ատոմակայաններ: Շոլցը հավելել է, որ ապագայում Գերմանիայի էներգետիկ կարիքները կբավարարեն վերականգնվող աղբյուրներից, ներառյալ արևը և քամին: