Պարտվողական մտածողությունը բերում է ավելի մեծ պարտության. Ռուբեն Վարդանյան
БЛОГ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարտվողական մտածողությունը բերում է ավելի մեծ պարտության։ Սա ակնհայտ իրողություն է: Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ապացուցել, որ հնարավոր «խաղաղության պայմանագիրը» փոխելու է իրավիճակը և խաղաղություն է ապահովելու 29 800 քառ. կմ-ի վրա ապրող հայության համար, մինչդեռ սա պարզ մոլորություն է: Ադրբեջանն իր գործողություններով ամեն ինչ անում է՝ այդ թեզը հերքելու համար:
Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պետք է ապահովվի արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: Դրանք արդեն իսկ ապահովված չեն: Ի՞նչն է խանգարում Հայաստանի իշխանությանը հրաժարվել իրենց՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից: Այս գիծը չափազանց վտանգավոր է, որը հանգեցնելու է ավելի մեծ պարտությունների, և կարևոր է, որ մեր հասարակությունը դա հասկանա:
Ավելի մանրամասն՝ -ի հետ հարցազրույցում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



