Կիևն ակնկալում է, որ Զելենսկին շուտով կկարողանա հանդիպել Էրդողանի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևն ակնկալում է, որ շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկարողանա հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է UNIAN գործակալությունը։
Այսպես, գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 4-ին Սոչի քաղաքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս հանդիպման արդյունքում Զելենսկու և Թուրքիայի ղեկավարի միջև շփումը տեղի կունենա։
«Համոզված եմ, որ <...> նրանք մանրամասն կքննարկեն, թե ինչ է քննարկվել և ինչի շուրջ են պայմանավորվել, եթե պայմանավորվել են, Սոչիում»,- հավելել է Կուլեբան։
Բացի այդ, դիվանագետը մատնանշել է հացահատիկի գործարքը վերսկսելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել չկատարել Մոսկվայի պահանջները՝ կապված սեւծովյան նախաձեռնության հետ։