«Կարծում եմ, որ ֆիզղեկը հենց այդպիսին պետք է լինի». Արմեն Սողոյանը՝ «Դեպի ճամբար» նախագծում իր դերի և պրոդյուսերական աշխատանքի մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ Արմենիա Հեռուստաընկերության եթերով հեռուստադիտողի դատին է հանձնվել «Դեպի ճամբար» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը : Այս եթերաշրջանում կա դերասանական անձնակազմի փոփոխություն և 4-րդ եթերաշրջանում ճամբարի ֆիզիկական ղեկավարին մարմնավորում է Արմեն Սողոյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերի, նկարահանումների և պրոդյուսերական զբաղվածության մասին:
«Առաջին սերիայից հետո պարզ դարձավ, որ այս ֆիզղեկը լիովին տարբերվում է նախորդ հերոսից, քանի որ նախորդ ֆիզղեկն ուներ հումորային խառնվածք, իսկ այստեղ հերոսը՝ Մասիսը, լուրջ անձնավորություն է, որն ապահովում է ճամբարի կարգապահությունը, ճամբարի անդամներն ու աշխատակազմն այլ կերպ են ընկալում ֆիզիկական ղեկավարին»,- նշեց Արմեն Սողոյանը:
Հենց առաջին սերիայում կոտրվում են կարծրատիպեր, երբ սպորտսմենը տեղեկացված է հայ գրականությունից:
«Ես կարող եմ նշել, որ արտասահմանյան ֆիլմարտադրության մեջ մեզ շատ ծանոթ դերասանները չունեն դերասանական կրթություն, հաճախ կան դեպքեր, երբ դերասանները սպորտսմեններ են, բայց դա նրանց որևէ կերպ չի խանգարել: Երբ ծանոթանում էի սցենարին, նախագծին հասկանում էի, որ ֆիզիկական ղեկավարը պետք է լինի հենց այդպիսին, որպեսզի կարողանա ապահովել ճամբարի կարգապահությունը»,- ասաց դերասանը:
Խոսելով դերասանական անձնակազմի հետ աշխատանքի մասին դերասանը նշեց, որ ողջ անձնակազմը, որն իր հերթին մեծաթիվ էր գիտեր՝ ինչու է եկել նկարահանման:
«Գրիգորի հետ աշխատանքը հաճելի է և մենք վաղեմի ընկերներ ենք, որի հետ հաճելի է նաև նկարահանվել: Այս եթերաշրջանում նաև հիմնական խաղը գեղարվեստական ղեկավարի՝ Աննա Մանուչարյանի մարմնավորած հերոսուհու հետ էր, բայց թե՛ երիտասարդ անձնակազմի, թե՛ տարիքակիցներիս հետ աշխատանքը կարծում եմ՝ ստացված է և սպասենք նաև լսարանի արձագանքին»,- պատմեց Արմեն Սողոյանը:
Մարզիչ և դերասան լինելուց զատ Արմեն Սողոյանը վերջին շրջանում նաև ծավալել է պրոդյուսերական աշխատանք՝ հեռուստադիտողին հանձնելով երկու գեղարվեստական ֆիլմ:
«Հասցրել ենք հանձնել երկու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ոճային տարբերվում են միմյանից, բայց երկուսի պարագայում էլ ստացել ենք դրական արձագանքներ: «Անքնություն» ֆիլմը պսիխոդրամա է, որի գլխավոր հերոսը, ով ՏՏ ընկերության համահիմնադիր է, տառապում է անքնությամբ։ Նա բաժանվել է կնոջից, հաճախ չի տեսնում երեխային, ինչը հավելյալ սթրեսի աղբյուր է։ Ուշ գիշերով հնչած սխալ զանգն ամբողջովին փոխում է նրա պատկերացումները բարու և չարի, կյանքի և մահվան մասին և բավականին բարդ աշխատանք է: 2-րդ նախագիծը դեռ ցուցադրում է կինոթատրոններում և խոսքը գնում է «Կրկին դպրոց» նախագծի մասին, որտեղ գլխավոր հերոսը՝ Լևոնը երազում է ժամանակը ետ տալու, և սեփական երեխաների վստահությանն ու սիրուն կրկին արժանանալու համար։ Եվ ահա, հրաշքով նա 20 – 25 տարով երիտասարդանում է, և վերադառնում այն դպրող,որտեղ սովորում են իր երեխաները»,- ասաց Արմեն Սողոյանը: