«Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին
ПОЛИТИКА«Որդիների Կանչ» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում իր աջակցությունը հայտնելով «Մայր Հայաստան» դաշինքին։
Հայտարարությունը՝ ստորև․
«Որդիների Կանչ» սոցիալ–հայրենասիրական հասարակական կազմակերպությունը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Մենք մեր ամենաթանկն ենք տվել այս պետությանը և ունենք հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք, դա մեր պարտքն է, թե՛ որպես ծնողի, թե՛ որպես երկրի ճակատագրով մտահոգ, ապագայի համար պայքարող և պահանջատեր քաղաքացու: Մենք համոզվել ենք, որ այդ հարցերի պատասխանները կարելի է ստանալ միայն գործող իշխանության հեռացումից հետո:
Երևանի ավագանու ընտրություններում մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքին, քանի որ դաշինքը հստակ կերպով արտահայտել է ընտրություններին մասնակցելու բուն նապատակը՝ դա ամբողջական իշխանափոխությունն է Հայաստանի Հանրապետությունում, որի պարագայում մենք կկարողանանք պարզել պատերազմի հետ կապված, դրանից առաջ ու հետո տեղի ունեցած գործընթացների իրական հանգամանքները, և որ ամենակարևորն է մեզ համար`մեր որդիների արյամբ պահած Արցախը պահել հայկական։
Երևանի ավագանու ընտրությունները պետք է դառնան այս ազգադավ իշխանության հեռացման առաջին և կարևոր փուլը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



