Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կապոեյրա. պա՞ր, զվարճա՞նք, թե՞ մարտարվեստ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հավանաբար քչերը գիտեն, թե ինչ է կապոեյրան: Իհարկե, ֆիլմերում և գովազդներում այն ներկայում դարձել է բավականին տարածված ժամանցային հավելում, և որոշ ռեժիսորներ չեն անտեսում այն հնարքներն ու ակրոբատիկան, որոնցով հարուստ է կապոեյրա մարտարվեստը: Բայց գործնականում ոչ մի տեղ այդ մարտարվեստի փիլիսոփայությունը արտացոլված չէ: Իսկ սկզբունքորեն ինչո՞վ է այդ մարտարվեստը տարբերվում մարտարվեստների այլ շատ ուրիշ տեսակներից: Կապոեյրայի դասերի շնորհիվ մարդիկ կարող են ոչ միայն ձևավորել գեղեցիկ, ուժեղ մարմին, այլ նաև էներգիայով լիցքավորվել, ձեռք բերել կյանքի դժվարին իրավիճակներում արագ արձագանքելու ունակություն, և պարտադիր չէ, որ դա կապված լինի փողոցային կռիվների հետ: Կապոեյրան պարզապես ապրելակերպ է:

Կապոեյրայում հարձակվողներ կամ պաշտպանվողներ չկան, ցանկացած հարձակում կարելի է հետ մղել, իսկ պաշտպանությունը վերածել հարձակման: Իսկ ինչպե՞ս է սկսվել կապոեյրայի պատմությունը: Այդ մարտարվեստը գալիս է Բրազիլիայից՝ Կապոեյրայից, որտեղ շաքարեղեգի պլանտացիաներում աշխատում էին Գվինեայից, Անգոլայից, Մոզամբիկից և Կոնգոյից բերված սևամորթ ստրուկները: Շատերը չէին դիմանում ստրկությանը և փախչում էին անտառներ, որտեղ էլ կազմակերպում էին յուրատեսակ ենթամշակույթ՝ աֆրիկյան և հնդկական մշակույթների խառնուրդ։ Այսպես թե այնպես, կապոեյրան կրում է պարի նշաններ, սակայն վեճ կա այն մասին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել՝ երիտասարդ ռազմիկների պա՞րը, թե՞ պարզապես աֆրիկյան այն ազգային պարը, որը հետագայում մարտական երանգ է ստացել։

Կողքից նայելիս՝ ոչ մի կասկածելի բան չկար, նույնիսկ պլանտացիաներում. ստրուկները երեկոները հավաքվում էին զվարճանալու, բոլորովին անմեղ գործերով էին զբաղվում, երգում իրենց ժողովրդական երգերը, ծափ էին տալիս ու թմբուկ խփում, նաև պարում։ Եվ պարողների անհասկանալի գեղեցիկ շարժումները պար էին հիշեցնում, ոչ թե ձեռնամարտ։ Վերահսկիչները ոչինչ չէին կասկածում, իսկ ստրուկները ստեղծել էին պար, որը մահաբեր, ծիսական հմայություն էր, որում բառերի փոխարեն շարժումներ էին։ Ժամանակ անցավ, և 19-րդ դարի վերջում ստրկությունը վերացավ։ Այնուամենայնիվ, դա քիչ օգնեց մետիսներին, նեգրերին ու հնդկացիներին, նրանք գործնականում մնացին օրենքից դուրս:

Եվ կապոեյրան նույնպես, ինչպես նաև այն ամենը, ինչ պատկանում էր երկրի ոչ սպիտակամորթ բնակչությանը, արգելվեց: Բրազիլիայի հռչակումը՝ որպես հանրապետություն, կապոեյրան դարձրեց ամբողջովին ընդհատակյա պայքարի ձև: Միայն քառասուն տարի անց երկրում փոխվեց քաղաքական իրավիճակը, և այդ ժողովրդական արվեստը սկսեցին ողջունել կյանքի բոլոր ոլորտներում։ Կապոեյրան ճանաչվեց որպես մարտարվեստ, սպորտ, որը միավորում է յուրահատուկ կոլորիտը, մարտարվեստը, սպորտը և հզոր էներգիան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах