Պուտինն ու Սոբյանինը քվեարկել են Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր քվեարկել են Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչները քվեարկել են էլեկտրոնային քվեարկության համակարգի միջոցով։
Պուտինը քվեարկել է Կրեմլի իր գրասենյակում՝ օգտագործելով աշխատասեղանի համակարգիչը լարային մկնիկի օգնությամբ:
Քվեարկելուց հետո համակարգչի էկրանին հայտնվել է «Շնորհակալություն, Դուք հաջողությամբ քվեարկեցիք» գրությունը։
«Հենց այսպես»,- ամփոփել է պետության ղեկավարը։
Իր ընտրությունը կայացնելու մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Վերջինս քվեարկել է երեկ՝ սեպտեմբերի 9-ին։
«Քվեարկեցի քաղաքապետի ընտրություններում: Արեցի դա էլեկտրոնային եղանակով, ինչպես մոսկվացիների մեծ մասը», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում քաղաքապետի ընտրությունները մեկնարկել են երեկ՝ սեպտեմբերի 9-ին և տևելու են 3 օր: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կարող են կատարել մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 20։00-ն։