Ամերիկացին Ֆիլիպիններում առեղծվածային հիվանդությամբ է վարակվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի Արմանդո Ռամոսը Ֆիլիպիններ կատարած ուղևորության ժամանակ վարակվել է առեղծվածային հիվանդությամբ և այժմ պայքարում է իր կյանքի համար։ 53-ամյա տղամարդու պատմությունը հայտնվել է People-ի ուշադրության կենտրոնում։
Տղամարդը երկիր է թռել ընտանեկան գործերով և սկզբում զգացել է գրիպի նման ախտանիշներ՝ հոգնածություն և կոկորդի ցավ, իսկ հետո հոսպիտալացվել է և միացվել թոքերի արհեստական շնչառության սարքին: Հոսպիտալացումից հետո նրա վիճակը արագորեն վատացել է. բժիշկները նրա մոտ ախտորոշել են պնևմոթորաքս, գլխուղեղի բորբոքում, սրտի և լյարդի բարդություններ, ինչպես նաև հայտնաբերել են երիկամային անբավարարության առաջին նշանները։
«Պարզվել է, որ Ռամոսը չունի ոչ կորոնավիրուս, ոչ էլ գրիպ։ Առեղծված է, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում նրա հետ: Դա նույնքան սարսափելի է, որքան համաճարակի ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր ինչ անել: Բուժում եք ախտանիշները, բայց չեք հասկանում դրանց պատճառները», - լրագրողների հետ կիսվել է հիվանդի դուստրը՝ Էմման:
Ռամոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն, նշվում է, որ նրա երիկամների գործառույթը և արյան մեջ թթվածնի մակարդակը բարելավվել են։