Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ պատանիները զբաղեցնում են մի շարք բարձր հորիզոնականներ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 խաղափուլ: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը, ով վաստակել է 5 միավոր, երկրորդ հորիզոնականում է: Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը, ովքեր վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները։
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Էրիկ Գասպարյանը 4.5 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է Բենիկ Ագասարովը, ով վաստակել է 5.5 միավոր: Այս տարիքային խմբում Ալբերտո Աթոյանը 4.5 միավորով 6-րդ հորիզոնականում է:
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում երկրորդ հորիզոնականում է Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը 4 միավորով 9-րդ հորիզոնականում է:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 4 միավորով 9-րդ հորիզոնականում է: