Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) - Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները. Բայրամով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է «անջատողականություն հրահրելու» (չակերտները՝ Tert.am) համար՝ «թույլ չտալով ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին նա հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Շպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Кавказское бюро-ն։
Բայրամովի խոսքով՝ շրջափակման մասին Հայաստանի հայտարարությունները «անհիմն են» (չակերտները՝ Tert.am) և որ ներկայում Լաչինի միջանցքով երկու ուղղությունով ապահովված է հայազգի բնակիչների ամենօրյա երթևեկությունը։
Նա Երևանին մեղադրել է «պայմանավորվածությունները չկատարելու» (չակերտները՝ Tert.am) համար:
«Անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել Աղդամ (Ակնա) - Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհները՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և Ադրբեջանի օրենսդրության և համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար», - ասել է Բայրամով: