«Մի նկարեք, խնդրում եմ». «Սեւազգեստ կանայք» ֆիլմին ընդառաջ Իվետա Մուկուչյանը՝ կրակոտ սեւ զգեստով
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններ կբարձրանա Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը, իսկ մինչ այդ ֆիլմի առանցքային հերոսուհիներից մեկին մարմնավորող Իվետա Մուկուչյանը հետեւորդներին նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի հեղինակը լուսանկարիչ Տյոմ Ակոպն է։ Երգչուհին ցուցադրել է իրեն բնորոշ կրակոտ կերպար:
Իվետան կրում է մինի տոպով եւ հետաքրքիր կտրվածքներով սեւ զգեստ, որի ներքո ընդգծված է նրա գեղեցիկ կազմվածքը: «Մի նկարեք, խնդրում եմ»,-լուսանկարների շարքն անգլերենով մակագրել է երգչուհին: Իր հերթական լուքով Իվետան «Wow»-ների տեղատարափ է առաջացրել մեկնաբանությունների բաժնում:
Հավելենք, որ օրերս NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել էր «Սեւազգեստ կանայք» ֆիլմում իր կերպարի մասին. «Ինձ համար սա շատ պատասախանատու քայլ էր, որովհետեւ ֆիլմում ներգրաված դերասանները մեկը մյուսից պրոֆեսիոնալ էին։ Որքան էլ որ դերասանը պատկերացնի սցենարը եւ իր կերպարը, ամեն դեպքում հենց տաղավարում ես դու հասկանում՝ որքանով է այն ստացվում քեզ մոտ։ Պետք է փաստեմ, որ մեզ մոտ յուրաքանչյուր մանրուք շատ լավ ստացվեց, որովհետեւ դերասաններից ամեն մեկն իր դերը շատ լավ խաղաց»,-նշել էր նա: