Տնտեսած գումարների հաշվին կառավարության պահուստային ֆոնդը համալրվել է շուրջ 8,79 մլրդ դրամով
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց ՀՀ 2023թ. պետական բյուջեի 6 ամսվա տնտեսված գումարներն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի «կառավարության պահուստային ֆոնդ» միջո¬ցառման գծով նախատեսված գումարները բավարար չեն՝ որոշակի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորման համար:
Կառավարության որոշման նախագծի արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրվել է շուրջ 8,794.5 մլն դրամով՝ հետագայում որոշակի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու նպատակով:
Հարկ է նշել, որ դրամաշնորհային ծրագրերի համաֆինանսավորման գծով նվազեցումներին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել նվազեցնել նաև նշված ծրագրերի դրամաշնորհային միջոցները, որի արդյունքում համապատասխանաբար նվազեցվել է եկամուտը՝ 477.8 մլն դրամով:
Նախագծի ընդունումով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացել են 477.8 մլն դրամով: