Զելենսկին ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։
«Վլադիմիր Զելենսկին ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա և հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքն ընդգծում է, որ այս պահին հստակ հայտնի չէ, թե որտեղ է կայանալու նախագահների հանդիպումը։ Այն կարող է տեղի ունենալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կամ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը։
Մինչ այս հայտնի դարձավ, որ Զելենսկին մտադիր է ևս մեկ անգամ խոսել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ Ուկրաինային՝ ATACMS հեռահար բալիստիկ հրթիռների մատակարարման շուրջ։