Ֆրանսիացին իր կնոջ հետ 21 տարի սեքսով չզբաղվելու համար 8,5 հազար եվրո տուգանք է վճարել
ЛАЙФՖրանսիական Նիցցա քաղաքի 51–ամյա բնակիչը տուգանվել է 8,5 հազար եվրոյով այն բանի համար, որ չի կատարել իր ամուսնական պարտականությունը։
Նիցցայի քաղաքային դատարանը Ժան Լուիին պատժել է Ֆրանսիայի Քաղաքացիական օրենսգրքի «Ամուսինները փոխադարձաբար պարտավորվում են ապրել միասին» հոդվածի համաձայն, գրում է The Daily Telegraph–ը։
Դատարանը որոշել է, որ ներկա պահին այդ օրենքը ենթադրում է, որ «սեռական հարաբերությունները պետք է ամուսնական կյանքի մաս կազմեն»։
Նիցցայից դատավորը ամուսիններին ապահարզանի համաձայնություն է տվել՝ վճռելով, որ ամուսնալուծության համար լիակատար պատասխանատվություն միայն Ժամ Լուին է կրում, սակայն կինը դրանով չբավարարվեց ու պահանջեց 10 հազար եվրո՝ որպես փոխհատուցում 21 տարիների ընթացքում սեքսի բացակայության համար։
Արդյունքում՝ դատարանը տղամարդուն տուգանեց՝ տուգանքի չափը, սակայն, 10 հազարից իջեցնելով մինչև 8,5 հազար եվրո։



