Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ. Անդրանիկ Թևանյանի նախնական արձագանքն ընտրություններին (տեսանյութ)
ВИДЕО«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներին և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ։
«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ, և հիմա կասկածելիորեն ուշանում է տվյալների հրապարակումը։ Ակնհայտ է, որ իրենց հարակից քույր կազմակերպության միջոցով փորձում են ինչ-որ թվեր ստանալ»,-ասել է Անդրանիկ Թևանյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններն ամբողջական իշխանափոխության հնարավորություն են․
«Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



