Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք. Այնտեղ է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին և բարձր մակարդակի միջոցառումներին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսվում են Միրզոյանի մի շարք հանդիպումներ ՄԱԿ-ի պաշտոնյաների ու տարբեր երկրների գործընկերների հետ։
Նյու-Յորք է մեկնել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը: Արդյոք Միրզոյանն ու Բայրամովը Միացյալ Նահանգներում առանձին հանդիպում կունենան, կողմերը չեն հստակեցնում։
Հայաստանի և Ադրբեջանի անրտգործնախարարները վերջին անգամ Միացյալ Նահանգներում հանդիպել են հունիսի վերջին՝ Վաշինգտոնում։ Եռօրյա բանակցություններից հետո հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ ունեցան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Եռօրյա բանակցություններն ուղեկցվում էին Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։