«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի
ПОЛИТИКАՍիրելի երևանցիներ,
Շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։
Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։
Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։
Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծիքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։
Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։
Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։
Հուսով ենք՝ քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։
«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



