Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայկոյիս արածը չպետք է իզուր լինի, իր անձնազոհությունը չի կարող անիմաստ լինել». Հայկ Խաչատրյանը վիրավորվել է հոկտեմբերի 16-ին, անմահացել 27 օր անց․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու շարժուն երեխա էր Հայկս: Փոքրուց շատ խելացի էր, մեծի պես մտածող, կարող էր այնպես արտահայտվել ինչ-որ հարցի մասին, որ զարմանայիր: Իր աշխուժությանը զուգահեռ նաև ամաչկոտ էր, գուցե շփման մեջ առաջին քայլը չաներ, բայց շատ ընկերասեր էր: Ամեն միջավայրում իրեն նաև իր կատակասիրության համար էին սիրում: Նույնն էլ դպրոցում: Իր դասարանի ուրախությունն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Կարինեն:

Նրա խոսքով, մաթեմատիկան ու ֆիզիկան որդու սիրելի առարկաներն էին, մասնակցել է ֆիզիկայի օլիմպիադայի: «Փայլուն տրամաբանություն ուներ»,-հավելում է նա: Որդու մանկությունից մի դրվագ է վերհիշում մայրիկը: «Միասին վերադառնում էինք տուն, երթուղայինում մի մարդ ուշադիր նայում էր իմ Հայկին, հայացքը չէր կտրում նրանից: Հայկն էլ շատ շարժուն էր, մինչև տուն էինք հասնում, մի կերպ էի իրեն նստած կողքիս պահում: Մեր կանգառում իջանք, այդ մարդն էլ՝ մեր հետ: Մոտեցավ, ներկայացավ, ասաց՝ արվեստագետ մարդ եմ, սկսեց տարօրինակ հարցեր տալ: Անգամ այդ հարցերից բարկացա՝ թույլ տվեք գնամ, իսկ նա արձագանքեց՝ ես այս երեխայի մեջ հետաքրքիր մի բան եմ տեսնում, կմեծանա, ու դուք դեռ այնպիսի բաներ եք լսելու նրա մասին»: Տարիներ հետո ամեն մանրուք, զրույց ու հանդիպում պատերազմում որդիներին կորցրած ծնողներն այլ կերպ են մեկնաբանում, այս դեպքն էլ նույն շարքից է, տիկին Կարինեն ասում է՝ գուցե դա կանխագուշակումն էր որդու հերոսական քայլերի:

Հայկը որոշում է ատամնաբույժ դառնալ, ընդունվում Հայկական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական բաժին: «Բարձր դասարաններում հստակ որոշեց՝ մա՛մ, ես ատամնաբույժ եմ դառնալու: Ձգտում ուներ, երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին: Քույրիկն իրենից երկու տարի փոքր է, քրոջն էլ իր «թևի տակ էր» արդեն վերցրել, որ հետո միասին աշխատեին: Հիմա աղջիկս համալսարանում է սովորում: Ավելի հասուն տարիքում նրանց նպատակները շատ կետերում էին հատվում: Սիրում էր քրոջ հոգու հետ ընկնել, չնայած բոլորիս հոգու հետ էր խաղում, շատ կատակասեր էր: Շատ ուրիշ ու յուրահատուկ էր Հայկոս, այնքան կցանկանայի, որ բոլորն իրեն ճանաչեին»,-պատմում է տիկին Կարինեն: 2020 թ. հունվարի 9-ին Հայկը զորակոչվում է բանակ: Ծառայությունը սկսում է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում: Վեց ամիս հետո տեղափոխվում է Խնձորեսկ:

«Փոքր տարիքում, երբ լսում էր զինվորների մահվան մասին պատմություններ, մի տեսակ անհանգստություն կար ծառայության հանդեպ: Երևի կլիներ մոտ տասը տարեկան, գիշերը քնից արթնացավ: Հայկո՛ ջան, ի՞նչ է եղել: «Մա՛մ ջան, չեմ ուզում ծառայել: Կգնամ պոստեր, ինձ կխփեն, չեմ ուզում ծառայել»: Այս բառերն էլ են մխրճվել իմ մեջ: Հիմա՝ տարիներ անց, իր ամեն մի խոսքն այլ կերպ եմ մեկնաբանում: Փոքր տարիքում կար անհանգստություն ծառայության, պատերազմի հանդեպ: Բայց արդեն հասուն տարիքում, երբ ուսանող էր, և կարող էինք իր համար տարկետում ձևակերպել, ասաց՝ ոչ, ես գնալու եմ բանակ: Սիրով էր ծառայում, ունի պատվոգրեր, պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով: Այնքան էր ոգևորվում, երբ արժանանում էր այդ կրծքանշաններին ու պատվոգրերին»: Բայց սկսվեց պատերազմը, և Խնձորեսկում ծառայող Հայկը և նրա ընկերները հենց առաջին օրն արդեն Արցախում էին: Պատերազմի հենց առաջին րոպեներին հայրիկը զանգում է Հայկին:

«Պա՛պ, ամեն ինչ նորմալ է, մի՛ անհանգստացիր: Բայց սոցիալական ցանցերից մեկում այդ օրը գրել էր, թե՝ «մեզ բարի ճանապարհ, գնում ենք»: Պատերազմը սկսվելուց մի քանի ժամ հետո Հայկին Խնձորեսկից տեղափոխում են Արցախ: Նա շատ տեղերում է եղել՝ Հադրութ, Արա լեռ, Ջրական, Իշխանաձոր և այլուր: Երկու անգամ շրջափակման մեջ է ընկել: Ամուսինս ևս հենց առաջին օրերին որոշեց գնալ Արցախ, որ Հայկի կողքին լինի: Բայց Խնձորեսկից այն կողմ իրեն չէին թողել, որ անցնի: Նա էլ մնաց այնտեղ, ասաց՝ գոնե այսպես Հայկին մոտ կլինեմ, նաև նորություններ կիմանամ»: Վերջին վայրը Տիգրանավանն է, որտեղ Հայկը եղել է: Հենց այնտեղ էլ դեպքը տեղի է ունեցել, ծնողները շարունակում են «դեպք» բառն օգտագործել, երբ խոսում են իրենց զավակների վիրավորվելու կամ էլ զոհվելու հանգամանքների մասին: «Մինչև հոկտեմբերի 15-ն ամեն օր խոսել եմ Հայկի հետ, երևի բացառությամբ առաջին 2-3 օրերի, երբ շատ ծնողներ տղաների հետ կապ չեն ունեցել: Հոկտեմբերի 15-ին շատ ուշ եմ իր հետ զրուցել: Շատ շշուկով էր խոսում, անգամ ինձ թվաց, թե վիրավորվել է, բայց ուղղակի զգուշավորություն էր: Ասաց՝ մա՛մ, եթե անջատեմ զանգը, դու էլ ինձ չզանգես»:

Հոկտեմբերի 16-ին Հայկը վիրավորվում է Տիգրանավանում՝ ԱԹՍ-ի հարվածից: «Մեզ հրամանատարությունից ասում էին, որ իրենց արդեն Արցախից հետ էին բերելու Խնձորեսկ: Երբ վիրավորներին տեղափոխում են Սյունիք, ամուսինս հոսպիտալում «գտնում է» Հայկին, նրան ուղղաթիռով արագ տեղափոխում են Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Ծանր վիրավորում ուներ»: Նոյեմբերի 11-ին Հայկն անմահանում է հիվանդանոցում: Մայրիկն ասում է՝ իսկ նոյեմբերի 17-ը Հայկի ծննդյան օրն է: «Մինչև հոկտեմբերի 16-ը երեխես կռիվ տվեց պատերազմի դաշտում, իսկ մինչև նոյեմբերի 11-ը՝ կյանքի համար»: Ցավոք, երկրորդ պատերազմում Հայկը «պարտվում է»: Հայկը ծնվել է Երևանում, մանկությունն ու պատանեկությունը մայրաքաղաքում է անցել, այստեղ դպրոց է հաճախել, բուհում սովորել, իսկ արձակուրդների սիրելի վայրը Արագածոտնի մարզում գտնվող Օրգով գյուղն է: Մայրիկն ասում է՝ հիմա իմ երեխայի տունն է այնտեղ: Հայրիկը նաև հուշահամալիր և եկեղեցի է կառուցում: «Ես գերեզման ասել չեմ կարողանում, դա իմ Հայկի տունն է: Հոկտեմբեր ամիսն էր, զրուցում էինք, ես իրեն հարցնում էի՝ Հայկո՛ ջան, ի՞նչ են ասում, արձագանքում էր՝ մա՛մ, դու ինձ պիտի ասես, թե ինչ է լինելու: Մի անգամ էլ արտահայտվեցի՝ Հայկո ՛ջան, հերոս եք, որ դիմանում եք:

«Հա՞, մա՛մ, մտածում ես, որ հերոս եմ: Ծիծաղելով ասաց՝ դե բոլորին կասես, որ հերոս տղա ունես: Շատ դժվար է կյանքը շարունակել Հայկից հետո, բայց ապրում ենք, աղջիկ ունենք ու նաև նրա համար ենք պարտավոր ուժեղ լինել: Բացի դա, Հայկոյիս արածը չպետք է իզուր լինի, չի կարող իր անձնազոհությունն անիմաստ լինել: Ես պետք է լինեմ, որ իմ Հայկոյին ճանաչեն: Ես միշտ իրեն ասում էի՝ Հա՛յկ, առանց քեզ չեմ կարող, ինքն էլ նույնն ինձ էր ասում: Երբ միասին իրար հետ տեղ էինք գնում, ամեն պահի իմ կողքին էր, «մամ» ասելով պտտվում էր շուրջս: Ինձ հետ շատ կապված էր: Մտածում եմ՝ ուժեղ եմ, հետո մի պահ հասկանում եմ, որ ուժս սպառվել է, հայրիկը ևս շատ կոտրված է Հայկոյից հետո, քույրիկն էլ նույն կերպ, ամեն մեկս ցավը յուրովի ենք տանում»: Բայց պետք է շարունակել ապրել հանուն Հայկոյի:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%