Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպես կերակրի «ափսեն» վերածվեց պիցցայի․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պիցցան իսկապես հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։

Իտալական pizza բառը ծագում է կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere՝ հարթեցնել բայից։ Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով:

Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլումբոսյան Ամերիկայում հնդկացիները օգտագործում էին կլոր, տափակ լոշ, որին կոնկիստադորները անվանել են տորտիլ յա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակները օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսները ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցրել են խխունջներից պատրաստված ապուրով և այդպես կերել։

Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց, ի վերջո, իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինը իտալացիներն են հացը օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդը ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայում պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին՝ ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղում չէ իտալական խոհանոցում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
СМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах