«Հրաժարվել եմ Snoop Dogg-ի համերգին իմ ելույթից». Լյոկա
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ արցախցի երգիչ Լյոկան պետք է ելույթ ունենա Snoop Dogg-ի մենահամերգին: Ռեփերը տարածել է հայտարարություն նշելով՝ հրաժարվել է առաջարկից:
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսվելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգին իմ ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու»,- գրել է Լյոկան:
Նշենք, որ համացանցում լայն քննարկման առարկա է դարձել սեպտեմբերի 23-ին սպասվող Սնուփ Դոգի մենահամերգը:
Ռեփերի թիմը հայտարարություն է տարածել:
«Հարգելի օգտատերեր: Տեղեկացնում ենք, որ «Doping Space» ընկերությունը հայտարարություն է տարածելու սեպտեմբերի 23-ին կայանալիք առաջիկա համերգի վերաբերյալ: Խաղաղություն բոլորին»,- գրված է հայտարարության մեջ: