Աշխարհը ոգեշնչված է Ուկրաինայով և ձեր կողքին է․ Բայդենը՝ Զելենսկուն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Abrams տանկերի առաջին խմբաքանակը Ուկրաինա կուղարկվի հաջորդ շաբաթ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Abrams-ի առաջին տանկերը Ուկրաինա կառաքվեն հաջորդ շաբաթ»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ընդլայնված երկկողմ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանվելու ռուսական ներխուժումից և խոստացել է շարունակել աջակցել Կիևի իշխանություններին։
Նրա խոսքով, ուկրաինացի ժողովուրդը ցուցաբերել է հսկայական քաջություն, որը ոգեշնչել է աշխարհին։
«Մեր գործընկերների և մեր դաշնակիցների հետ միասին ամերիկացի ժողովուրդը հավատարիմ է համոզվելու, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխարհը ձեր թիկունքում լինի», - ասել է Բայդենը: