Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք․ Վահե Հովհաննիսյան

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահովում ու թույլ չի տալու պատերազմ, ու մարդիկ հավատացել էին։ Նիկոլի´ն չէր խոստացել, այլ՝ Արցախի ժողովրդին։ Ու նրանց՝ ռուսներին, Նիկո´լն էր գցել, ու ծաղրում Ուկրաինա այցով, ոչ թե Արցախի ժողովուրդը։

Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ մի քանի հազար արցախցի տղերքը կռվել են աննկարագրելի հերոսությամբ՝ պահելով հողն ու հայրենիքը։ Պահելով մեր բոլորի՝ անասունի վերածման ճանապարհին գտնվող հայի արժանապատվությունը։

Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան «մեծարգո» ասել։

Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին։

Ներողություն չպե՞տք է խնդրեն 9 ամիս լռություն պահած ազդեցիկ հայերը, այդ թվում՝ Արցախի անունով բազմաթիվ միլիոններ աշխատածները։

Ներողություն չպե՞տք է խնդրի ԱԺ-ն, որը բացառիկ հանգստությամբ կառուցողական աշխատում էր ու Նիկոլին տալիս կենցաղային հարցեր, ընդհուպ մինչև՝ Արցախի անկումից մեկ շաբաթ առաջ։ Ու թող ոչ ոք չասի՝ չէինք պատկերացնում իրականությունը։ Անուններով կարելի է նշել գործիչների, ովքեր ասում էին ինչ է լինելու (Վ. Օսկանյան, Ա. Աշոտյան, Տ. Աբրահամյան, Կ. Վրթանեսյան, Ա. Զաքարյան, Վ. Հովհաննիսյան, Ս. Դանիելյան, Ա. Թևանյան. ներողություն եմ խնդրում բոլորից, ում անունը չեմ նշում, շատ են):

Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Բայց «պայքարի ռեսուրս չկա»,- ասում էին միլիարդատերերը, «դեռ ժամանակը չէ»- ասում էին իբր խելոքները։ Իսկ տղերքի ու Արցախի երեխեքի մեռնելու ժամանակը եկել էր։ Ստացվում է, որ մեր երկրում միայն դրա ժամանակն է միշտ առկա։

Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։

Իսկ գիտե՞ք 9 ամիս շրջափակված Արցախի պայմաններում, երբ փորձ էր արվում կազմակերպել միջազգային հնչեղ ակցիաներ, քանի հայ հայտնի դեմքեր են հրաժարվել մասնակցել. «պայմանագիր ունեմ», «կարող է լավ չնայեն իշխանությունները», «մեզ զգուշացրել են» , «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քիչ էլ սպասենք» ձևակերպումներով։

Դուք բոլորդ սպասեցիք։ Իսկ տղերքը չսպասեցին։ Եթե մի օր հայ ժողովրդի արժանապատվության վերականգնում սկսվի, ապա դա սեպտեմբերի 19-ին Արցախում կանգնած տղերքի շնորհիվ է, և ոչ միայն արցախյան ծագման։

300 սպարտացիների լեգենդը բոլորը գիտեն, բայց մի քանի օր առաջ նույնը կատարվել է Արցախում. մի քանի հազար տղերք կանգնել են ոչ միայն իսրայելական, թուրքական, ռուսական լավագույն զենքով զինված 60 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ, այլև՝ «մեծարգոների խավի», անտարբեր հասարակության, Հ1-ից ֆաշիզմ տարածող քարոզչության, աններելի լռողների ու հայկական վերնախավերի մշտական-պատմական պրիմիտիվիզմի։

Բայց մի բան ուզում եմ ասել. շատերի համար սեպտեմբերի19-ից հետո կյանքը հաստատ փոխվել է, ու միայն նրանք իրավունք ունեն տղերքից ներողություն խնդրելու։

Մի բան էլ. քանի դեռ «մեծարգոների» կառավարությունը դպրոցական դասագրքերում չի վերախմբագրել պատմությունը, հիշեցնում եմ, որ Սարդարապատի ճակատամարտում առանցքային դեր են կատարել Արցախի ջոկատները և արցախյան հրամանատարները։ Ինչպես 1988-ից այդպես արեցին Հայաստանի տարբեր շրջաններից ու սփյուռքից հայեր՝ Արցախում։

Ու մի պատմական Գերագույն գլխավոր Մեծարգո կարողացավ հինգ տարում ներքին ֆաշիզմ սերմանել, հայաստանցի-արցախցի- սփյուռքահայ բաժանել, բզկտել ու բոլորին թշնամացնել իրար դեմ ու 2021 թվականին ստանալ 680 հազար ձայն, իսկ ընդհուպ մինչև այսօր՝ ունենալ թեև փոքր, բայց աջակցություն՝ «հանուն ինքնիշխանության»։ Արա, ձեր պատկերացրած «ինքնիշխանությունը» պարտադիր պետք է լինի հայրենիքի կորստով ու ուրիշ տղերքի կյանքերո՞վ։

Իսկ ունե՞նք արդյոք ինքնիշխանություն կամ գոնե արժանապատիվ հասարակություն վերականգնելու հույս։ Երևի ունենք, էս քանի օրը կերևա, եթե հասարակության տարբեր շերտեր սկսեն վերջապես հասկանալ, թե ինչ է կատարվել ու համարժեք արձագանքեն։ Դուրս գան փողոց՝ սկզբում ազատագրվեն իրենք, որպես անհատ ու հետո ազատագրենք Հայաստանը։ Եվ մարդկայնորեն շատ հետաքրքիր է, թե ով կլինի այն մարդը, ում սիրտը չի դիմանա ու կորոշի որ ինքը այլևս չի կարող լինել Մեծարգոյի իշխանության մեջ՝ ու կտա հրաժարական»։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира