Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարևորը Ավետիք Չալաբյանի ելույթից․
Մենք հավաքվել ենք հրապարակում և գնում ենք մեր երկրում իշխանափոխություն և ընդհանրապես քաղաքական կուրսի փոփոխություն իրականացնելու վստահ և վճռական ճանապարհով։
Մենք պետք է հիշենք, որ այսօր Արցախը դեռևս արյունաքամ է լինում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ արյունահոսությունը դադարեցնենք:
Ոչ մի հայ զինվոր և հրամանատար չպետք է արտահանձնվի Ադրբեջանին:
• Դեպի Արցախ տանող ճանապարհը պետք է բացվի: Մենք պետք է հնարավորություն ունենանք մեր հայրենակիցներին հասցնելու ամենաանհրաժեշտը՝ սնունդ, հագուստ, վառելիք, վրաններ:
• 10 հազարից ավելի մեր հայրենակիցներ տարհանվել են իրենց գյուղերից: Նրանք պետք է հնարավորություն ունենան վերադառնալու իրենց տուն, իրենց կյանքին՝ որքանով դա հնարավոր է:
• Արցախը հայոց հայրենիքի անբաժան մասն է։ Եկեք հիմա, այս հրապարակում երդվենք, որ մենք երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ։ Երբե՛ք։ Մենք, մեր սերունդները, մեր երեխաները, մեր թոռներն Արցախը վերադարձնելու են։ Որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ այն, ինչն այսօր մնացել է Արցախից, պահպանվի, և դրա ճանապարհը գոյություն ունի՛։
• Մեծ երկրները հասկանում են, որ 21-րդ դարում չի կարելի թույլ տալ, որ տեղի ունենա մի ողջ ժողովրդի ցեղասպանություն, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ Ադրբեջանը շրջի Արցախի վերջին էջը։ Եթե նա նույնիսկ ռազմական ճանապարհով հասել է իր նպատակների մեծ մասին, Արցախում կա ժողովուրդ, Արցախում կա ոգի, և Արցախում կա իշխանություն։
Եվ մենք՝ այստեղ կանգնածներս, պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժողովուրդը, այդ ոգին և այդ իշխանությունը պահպանվեն Արցախում:
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



