ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին գրեթե միաձայն պաշտպանել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը: Այդ փաստաթղթի օգտին քվեարկել է 418 ամերիկացի օրենսդիր, նրանց միայն երկու գործընկերներ են դեմ արտահայտվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Այդ օրինագիծը Կոնգրեսին ներկայացվել էր տակավին անցյալ տարվա սկզբին: Սակայն դրա շուրջ որեւէ գործողություն չէր ձեռնարկվում մինչեւ հունվարի 6-ը, երբ ԿԺԴՀ-ն չհայտարարեց ջրածնային ռումբի փորձարկում անցկացնելու մասին:
Հունվարի 12-ին ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը հայտարարել է, որ իր գործընկեր սենատորները նույնպես մտադիր են մոտ ժամանակներս քննարկել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



