Նիկարագուայում Մոմոտոմբո հրաբուխը մոխրի ու ծխի 3-կիլոմետրանոց սյուն Է արտանետել
МЕЖДУНАРОДНОЕՆիկարագուայի արեւմուտքի Լեոնի դեպարտամենտում հունվարի 12-ին հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Մոմոտոմբո հրաբխի խառնարանում: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության իշխանություններին, ակտիվության բռնկումն ուղեկցվում Է խառնարանի վրա ավելի քան 3 կիլոմետր բարձրությամբ մոխրի եւ գոլորշու սյան արտանետմամբ:
«Հրաբուխը ժայթքել Է ծխի վիթխարի սյուն, մոխիր, գազեր եւ շիկացած քարեր»,- ասել Է Նիկրագուայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն:
Մոմոտոմբոն, որի բարձրությունը մոտավորապես 1,3 կիլոմետր Է, գտնվում Է Մանագուա լճի հյուսիսարեւմտյան ափին: Այն համարվում Է Նիկարագուայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: 2015 թվականի դեկտեմբերի սկզբին սկսվել Է դրա ժայթքումը, որն առաջինն Է գրեթե 110 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



