Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Կարոտում եմ տղայիս, ուզում եմ անընդհատ պատմել նրա մասին». գնդացրորդ Ռազմիկ Թանդիլյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ծիծաղկոտ ու կատակասեր տղա էր Ռազմիկս: Արագ էր քայլում՝ ոտնաթաթերի վրա, կրունկը գետնին չէր դիպչում: Չափազանց արագաշարժ էր, իրեն վստահված աշխատանքը վայրկյանների ընթացքում էր կատարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Ռազմիկի մայրիկը:

Պատմում է՝ որդին շատ էր սիրում իր ծննդավայրը՝ Հաղպատը: «Հպարտությամբ ամեն տեղ ասում էր, որ հաղպատցի է: Երեկոյան ժամերին ընկերների հետ պիտի պարտադիր շրջեր գյուղամիջում: Բայց մինչ այդ պիտի ավարտեր իր բոլոր գործերը: Իր օրը հագեցած էր անցկացնում»: Մայրիկի խոսքով, դպրոցում սովորելու տարիներին սիրում էր «Պատմություն» առարկան, յուրահատուկ վերաբերմունք ուներ առարկան դասավանդող ուսուցչի նկատմամբ: «Սիրում էր նաև «Հասարակագիտությունը», իրեն հետաքրքիր էին մարդու իրավունքներին վերաբերող հարցերը: Հայոց լեզվի ուսուցչուհին էլ միշտ գովեստի խոսքեր էր ասում Ռազմիկին, քանի որ նա սիրում էր գրական խոսել: Ամեն ինչի մեջ գեղեցիկն էր նկատում: Հետաքրքրություն ուներ հուշանվերների նկատմամբ: Մեծ հավաքածու ունի, հիմա դրանք սրբությամբ պահում եմ, ինչպես ինքը: Մեկ-երկու դեպք եղավ, որ իր հավաքածուից հուշանվերներ կոտրվեցին, շատ ծանր տարավ»:

Պատանեկության տարիներին Ռազմիկը սիրահարվում է դասընկերուհուն, 20-ից ավելի բանաստեղծություն է գրում, բոլորը՝ նվիրված նրան: «Տետրի մեջ գրել էր իր բանաստեղծությունները: Մի անգամ պայուսակի մեջ այդ տետրը տեսա, բացեցի, որ կարդամ, ու Ռազմիկը տուն մտավ: «Մա՛մ, դա չի կարելի կարդալ», հակադարձեցի՝ «մամային ամեն ինչ կարելի է»: Բայց թույլ չտվեց կարդալ»: Բանակ գնալուց Ռազմիկը տետրը տալիս է հորաքրոջ տղային՝ Արամին: Ռազմիկի զոհվելուց հետո Արամը տետրը փոխանցում է մայրիկին: Ռազմիկն իր բանաստեղծությունները վերնագրել էր «Պոետիկ տողեր սրտի խորքից»: Դպրոցն ավարտելուց հետո Ռազմիկն ընդունվել էր Ազգային պոլիտեխնիկական համալսարան: «Շատ ուրախ էր, սիրում էր իր ուսանողական կյանքը, վայելեց ուսանողական չորս ամիսը: Դպրոցում սիրում էր ռուսաց լեզուն, այդ սերը նաև համալսարանում շարունակվեց: Դասախոսը դասերի ժամանակ հաճախ է հարցրել՝ կա՞ ուսանող, որը կարող է իմ ներկայացրած դասը պատմել, առաջինը Ռազմիկն էր, քանի որ իր համար խնդիր չէր լսածը վերարտադրելն ու պատմելը: Իսկ ինձ ասում էր՝ այդ առարկայից խնդիր չունեմ, ստուգարքս կարծես նշանակված լինի, իսկ դասախոսն էլ ասել է՝ իմ սիրելի ուսանողն ես:

Եղբայրը սովորում էր նույն համալսարանի մագիստրատուրայում: Ռազմիկից հետո Ռաֆայելին դասախոսներն ասել էին՝ պիտի շարունակես ապրել, արարել: Հետո հարցերի միջոցով պարզել են, որ Ռազմիկը բանաստեղծություններ ունի գրած, ավագ որդիս ասել էր, որ ցանկանում է գիրք տպագրել: Գիրքը լույս տեսավ համալսարանի օժանդակությամբ, անգամ նման միտք էին արտահայտել՝ այդ մի բանն էլ մեր ուսանողի համար մենք կանենք»: Համալսարանը միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում Ռազմիկի ընտանիքին է նվիրել իրենց նախաձեռնությամբ տպագրված գրքի օրինակները: Իսկ համալսարանի ուսանողները, որոնք նահատակվել էին հանուն հայրենիքի, պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով, որոնք հանձնվել են նրանց ծնողներին: «Դրանք այլևս մեր կյանքում ոչինչ չեն փոխի, սակայն կարևոր է ուշադրությունը: Ես գնահատում եմ դա ու միշտ ամեն առիթով խոսում այդ մասին»,-ասում է տիկին Ալիսան: Ռազմիկը 2020 թ. հունվարի 15-ին զորակոչվում է զինծառայության Արցախ, ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանական զորամասում:

«Զինկոմիսարիատում իրեն ասել էին, որ նա որպես ուսանող զորակոչվողների ամենավերջին խմբում կլինի, որ հասցնի քննություններն ու ստուգարքները հանձնել: Ձմռան արձակուրդներին եկավ տուն: Հայրիկին (ի դեպ, ինքը նրան երբեք պապա չէր կոչում) ասել էր՝ «հա՛յր, ամսի 15-ին հավաք կա, զինկոմիսարիատ գնա, ասա, թող ինձ այդ օրը տանեն»: Հայրիկն արձագանքել էր՝ «տղա՛ ջան, մարդիկ ամեն ինչ անում են, որ օր հետաձգեն, ես գնամ ու ասեմ, որ իմ տղային տանեն բանակ, կմտածեն խելագար եմ»: Բայց Ռազմիկի հակադարձումը մեկն էր՝ շուտ գնամ, որ շուտ գամ: Երբեք չի տրտնջացել ծառայությունից: Անկեղծ կլինեմ՝ միշտ բացասական եմ վերաբերվել բանակին: Երբ իր զանգը մի փոքր ուշանում էր, սկսում էի անհանգստանալ, անգամ իրեն ասում էի՝ ուշ ես զանգում, ինձ թվում է, թե քեզ նեղացնում են, խնդիրներ ունես: Բայց Ռազմիկս այլ կերպ էր արձագանքում՝ եթե ուշ եմ զանգում, ուրեմն ընկերներիս հետ եմ, ասում, խոսում, ուրախանում ենք»:

Հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի երեկոյան մինչև գիշերը ժամը մեկը խոսել ենք, հետո ասաց՝ մա՛մ, անջատեմ, վաղը կիրակի է, հանգիստ կզրուցենք: Առավոտյան պատերազմը սկսվեց, Ռազմիկը զանգեց կեսօրին մոտ: «Մա՛մ, ի՞նչ կա», այնքան ուրախ ձայնով խոսեց: «Ռա՛զ, ո՞ւր ես, անհանգիստ եմ»: Իմ հարցին ի պատասխան ասաց, որ վախենալու բան չկա, դիրքեր են բարձրացել: Գիշերը նորից զանգեց, բայց արդեն մի քիչ տխուր էր, չնայած ասաց, որ լավ է»: Մայրիկը վերհիշում է՝ եթե Ռազմիկը երկու օր չէր զանգում, երրորդ օրը հաստատ զանգում էր: Վերջին զանգը հոկտեմբերի 7-ի կեսօրին էր: «Մա՛մ, մեր մասին ոչ մի բան չե՞ն ասում»: Սա առաջին հարցն էր: Հետո շատ երկար խոսեց եղբոր հետ: Կրակոցի ձայն էր լսվել: Եղբոր հարցին, թե դա ինչ է, ասել էր՝ Ռա՛ֆ, դու լավ գիտես, թե ինչ է: Երկար զրուցեցին, Ռազմիկն ասել էր, որ երբ թշնամին դիմացից է գալիս, դրանից այդքան վնաս չկա, հիմնական վտանգը օդից է, իսկ օդը փակել չեն կարողանում: Ռազմիկս գնդացրորդ էր: Երբ հարցնում էինք, թե ինչու ես ընտրել այդ զենքը, ասում էր՝ զենքերի աստվածն է, շատ եմ սիրում այն»:

Հոկտեմբերի 10-ին Ռազմիկի ընտանիքի բարեկամները զանգ են ստանում՝ ձեր տղան վիրավոր է, Վանաձորում է, եկեք, որպեսզի համոզվեք՝ ինքն է, թե ոչ: Միայն այդ ձևակերպումն արդեն կասկածներ էր առաջացրել: Ռազմիկը զոհվել է հոկտեմբերի 9-ին արկի պայթյունից: Երբ ընկերը զորացրվում ու տուն է վերադառնում, ընտանիքին պատմում է, որ Ռազմիկն իր զենքը խրամատից դուրս է դրել և հայտնվել է թշնամու նշանառության տակ: Ակնհայտ է, որ պատերազմական օրերին թշնամին ֆիքսել էր Ռազմիկին: Տղաներից մեկն էլ պատմում է, որ երբ բոլորով հավաքվում էին, զրուցելու հիմնական թեման Ռազմիկի «բոյն էր»: Ընկերները շատ մեծ դժվարությամբ են կարողանում դուրս բերել վիրավոր Ռազմիկին, այլ կերպ չէին կարող: Հույս ունեին, որ գուցե ապրի, բայց ավաղ… «Ռազմիկին տեսել եմ, իր մարմինը չէր վնասվել, միայն գլխի շրջանի փոքրիկ վնասվածքը խլել էր նրա կյանքը: Իսկ հիմա՞, հիմա չենք ապրում, սա ապրել չի: Կարոտում եմ տղայիս, կարոտում եմ, թե ինչպես էր Ռազմիկս փաղաքշորեն ինձ դիմում, իրեն շատ եմ կարոտում: Ուզում եմ Ռազմիկի մասին անընդհատ խոսել, անընդհատ պատմել»:Ռազմիկից հետո ծնողներին ապրելու ուժ է տալիս ավագ որդին՝ Ռաֆայելը: Մայրիկը հավելում է՝ ապրում են իրենց որդիների համար, Ռազմիկի անունն ապրեցնելու համար:

Հ. Գ. - Ռազմիկ Թանդիլ յանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երախտագիտության մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Հաղպատի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян