Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Եվրամիություն՝ Լեզուների օր, Էկվադոր՝ Ազգային դրոշի օր, Նոր Զելանդիա՝ Հեղափոխության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1724- Երևանի խանը համաձայնել է բանակցություններ վարել թուրքերի հետ, և մոտ երեք ամիս պաշարված Երևանը անձնատուր է եղել: Թուրքերը միայն մեծ զոհերի գնով են կարողացել գրավել Երևանը՝ կորցնելով ավելի քան 20 հազար զինվոր:

1869– ծնվել է աշխարհահռչակ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր, հայ երգարվեստի մեծագույն երախտավոր Կոմիտասը։

1890– ծնվել է հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոն Մելիքսեթ-Բեկը:

1895– Տրապիզոնում Աբդուլ Համիդ Բ սուլթանի կողմից կազմակերպվել և իրականացվել են հայ բնակչության ջարդեր:

1952 – ծնվել է նկարիչ Արամ Իսաբեկյանը:

1954 – վախճանվել է1945 թվականից Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1959– Երևանում կայացել է «01-99» ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերերում` Մհեր Մկրտչյան, Մուրադ Կոստանյան, Արման Կոթիկյան և այլն:

1967 – ծնվել է բժիշկ, գիտնական Պարունակ Զելվեյանը:

2000-կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը:

2001-Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

2002- 50 հազար բաժանորդային ունակություն ունեցող «ԱրմենՏելն» սկսել է ևս 50 հազար բջջային աբոնենտի սպասարկում:

2006- հանդիսավոր պայմաններում ռուսաստանյան «Ինտերէներգո» ընկերությանն են հանձնվել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության բաժնետոմսերը:

2013- վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

2019-կառավարության որոշմամբ երկիրը որպես նվիրատվություն ընդունել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին։

2020- Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունները հորդորել են ամերիկացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց, որը նշան է մոտալուտ պատերազմի:

2021- տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

ԱՇԽԱՐՀ

1141 -ծնվել է պարսիկ բանաստեղծ, գրող, փիլիսոփա, մտածող Նիզամի Գյանջևին:

1181 -ծնվել է իտալացի քարոզիչ, «Ֆրանցիսկյան օրդենի» հիմնադիր Ֆրանցիսկ Ասիզացին:

1580– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը, վերադառնալով Պլիմուտ, ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը երկրորդ նման ճանապարհորդությունն էր Մագելանից հետո:

1641 -ծնվել է անգլիացի բուսաբան և բժիշկ Նեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը:

1789 -ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ պետքարտուղար է նշանակվել, որը եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը:

1849 -ծնվել է ռուս ֆիզիոլոգ-գիտնական, Նոբել յան մրցանակակիր Իվան Պավլովը:

1868- վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Ավգուստ Մյոբիուսը:

1877 –ծնվել է շվեյցարացի դաշնակահար Ալֆրեդ Դենի Կորտոն:

1887 -Էմիլ Բերլիները արտոնագրել է գրամոֆոնը:

1888– ծնվել է անգլո-ամերիկյան բանաստեղծ, արվեստի տեսաբան, մշակույթի պատմաբան Թոմաս Սթեռնս Էլիոթը:

1898 –ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1908 -տեղի է ունեցել Բեզդենյան կողոպուտը: Լեհաստանի սոցիալիստական կուսակցության գրոհայինները Լեհաստանի ապագա ազգային հերոս Յուզեֆ Պլիսուդսկու գլխավորությամբ Բեզդենյա կայարանում կողոպտել են փոստային գնացքը:

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցել են ընդհանուր հարձակման և գերմանական ուժերին ստիպել հեռանալ Ֆրանսիայի տարածքից:

1945– վախճանվել է հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ Բելա Բարտոկը:

1950- Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի զորքերը Հյուսիսային Կորեայից հետ են գրավել Սեուլը։ -Ինդոնեզիան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1960-ՄԱԿ-ի համաժողովի ամբիոնից հնչել է ամենաերկար ճառը, որը տևել է 4 ժամ 29 րոպե, իսկ ճառողը եղել է Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն:

1961- Նյու Յորքում իր առաջին համերգն է տվել Բոբ Դիլանը:

1981 – ծնվել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլ յամսը:

2003 – փակվել է Նուպեդիա ինտերնետային հանրագիտարանը, որը համարվում է Վիքիպեդիայի նախորդը:

2008 -Մոնղոլիայում բացվել է Չինգիզ խանի՝ աշխարհում ամենամեծ արձանը:

2016 -Կոլումբիայում կրակի դադարեցման համաձայնագիր է ստորագրվել կառավարության և ապստամբների միջև, փաստացի ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում:

2019- վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

2020 - Խարկովի արվարձաններում գտնվող Չուգև տարածքում վթարի է ենթարկվել Ан-26 ռազմական ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 26 զինծառայող, ինքնաթիռում գտնվողներից մեկը կենդանի է մնացել:

2022 -Ռուսաստանի Իժևսկ քաղաքի թիվ 88 դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն ահաբեկիչի կողմից, զոհվել է 13 անձ, ներառյալ 7 երեխա, հարձակվողը ինքնասպանություն է գործել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру