«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեց ՀՀ կառավարությանը
ЭКОНОМИКАՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին» որոշման նախագծին: Դրանով պայմանավորված` Միջպետական բանկը` պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ներին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով պետք է զիջի` & laquo;Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ:
Որոշման նպատակն է գրավից ազատել Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի և անշարժ գույքի, ինչպես նաև Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումը ՀՀ կառավարությանը: