Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան
БЛОГԲարոյական սկզբունքներ, մարդկային նկարագիր, կարեկցանք ու գիտակցություն ունեցող կառավարությունները, ցանկացած արտակարգ իրավիճակի կամ աղետի արդյունքում, զոհերի հիշատակը հարգող սգո օրեր են հայտարարում: Կախված հանգամանքներից` այդ արարողակարգն ունենում է սփոփանքի, կարեկցանքի, գնահատանքի, համախմբման, ոգեկոչման կամ այլ բարոյա-հոգեբանական նշանակություն:
Համամարդկային այս նորմը չի վերաբերում ո´չ կենդանական աշխարհին, ո´չ էլ հասարակության նկատմամբ թշնամական տրամադրված անբարո իշխանություններին:
Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:
Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան, ու չհարցնեն, թե ո՞վ է այս անվերջանալի զոհերի ու աղետների պատճառը: Ու չտուժի հայի արյունով աշխատող իշխանական մեքենայի շարժիչը:
Նիկոլական բոսյակների թրքածին իշխանությունը սգո օրերով լցրել է Հայ ժողովրդի` առանց այդ էլ տխուր պատմությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



