Գերմանիայի ներքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը երեկ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ այսօր ժամանում է Ստամբուլ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը գերմանական dpa լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թոմաս դե Մեզյերը իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ կքննարկի վերջին իրադարձությունները:
Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տրամվայի կանգառում մահապարտի կողմից հունվարի 12-ին իրագործված ահաբեկչական պայթյունի հետեւանքով 10 զոհվածներից 8-ը եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաև 15 քաղաքացիներ: Պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտ Նաբիլ Ֆադլինին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



