Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջների մասին հարցին:
«Հայաստանը միայն այս տարվա ընթացքում 3-րդ անգամ է դիմում ՄԱԿ-ի դատարան: Ադրբեջանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը, որում կարտացոլվեն Հայաստանի այս պահանջների հետևողական պատասխանները»,- ասել է Հաջիզադեն:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից առաջադրված հերթական մեղադրանքները միանգամայն անհիմն են և անհեթեթ: Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԼՂ իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։
Հիշեցնենք որ սեպտեմբերի 28-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։