«Ես պատրաստ չեմ մեռնել հանուն հայրենիքի». Վլադիմիր Կլիչկոն հրաժարվել է ծառայել Ուկրաինայի ԶՈւ–ում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Ուկրաինայում կյանքի մասին և անկեղծացել, թե ինչու չի միացել Ուկրաինայի Զինված ուժերին։
Նա ընդգծել է, որ հայրենիքի համար ապրելն իր համար ավելի դժվար է, քան նրա համար մեռնելը. «Ես պատրաստ չեմ մեռնել հանուն հայրենիքի։ Ես պատրաստ եմ ապրել նրա համար: Դա ինձ համար ավելի դժվար է, քան մահանալը»,-ասել է մարզիկը։
Կլիչկոն իր կարծիքն է հայտնել նաև ռուսների և ուկրաինացիների տարբերության մասին՝ նշելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանի քաղաքացիներին ստիպում են գնալ ռազմաճակատ, իսկ ուկրաինացիները են կամավոր գնում այնտեղ։ «Ուկրաինացիներ, նրանք ուրիշներն են... Մարդկանց մեծ մասը, ովքեր գտնվում են առաջնագծում, մոբիլիզացված չեն», - ասել է Վլադիմիր Կլիչկոն: