Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 402.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 8.81 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.85 դրամ (աճել է 6.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.97 դրամ (աճել է 6.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.07 դրամ (աճել է 0.05 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-407 դրամով, վաճառվում է 417-420 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 418-425 դրամով, վաճառվում է 443-446 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.81-4.15 դրամով, վաճառվում է 4.27-4.42 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 407 դրամով, վաճառվում՝ 418 դրամով:
Եվրոն գնվում է 427-428 դրամով, վաճառվում է 439-440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.07 դրամով, վաճառվում է 4.22-4.25 դրամով: