Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, արձագանքելով սեպտեմբերին Արդրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զանգվածային հարձակում սկսելու ֆոնին ԵՄ-ի կողմից Բաքվին ագրեսոր չանվանելու և Հայաստանի խնդրանքներն անտեսելու վերաբերյալ քննադատությանը, նշել է, որ չի ընդունում այդ քննադատությունը:
Euronews-ի հետ զրույցում նա ասել է. «Եվրոպական միջնորդությունը, որն իրականացվել է մյուսների՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ, մեզ հնարավորություն է տվել առաջ գնալ, օրինակ՝ բանտարկյալների փոխանակման հարցում և ավելի լավ հասկանալ, թե ինչպես բարելավել այս տարածաշրջանի կապը՝ ապագայում ավելի լավ կայունություն ապահովելու համար: Մենք նաև առաջընթաց ենք գրանցել տեքստերում, որոնք նպատակ ունեն ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագիրը: Սակայն դա ասելով՝ ես նաև չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի կողմից ընդունված որոշումից (Արցախի դեմ ռազմական գործողությունը-Tert.am), և ես դա շատ հաստատակամորեն հայտնել եմ նախագահ Ալիևին»:
«Մենք հավատարիմ ենք աջակցելու Հայաստանին, որն ընդունում է մեծ թվով փախստականների, որոնք լքել են իրենց հայրենի շրջանը Լեռնային Ղարաբաղում: Մենք նաև պետք է ներգրավված լինենք քաղաքական և դիվանագիտական մակարդակով, որպեսզի համոզվենք, որ կա Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շատ հստակ վերահաստատում: Մենք չենք հանձնվի»,- հաստատել է նա։
Միևնույն ժամանակ Միշելը նաև ասել է, որ Բաքուն մնում է ԵՄ գործընկեր՝ չնայած իր հանդուգն հարձակմանը։
«Ադրբեջանն այսօր գործընկեր է, այո, գործընկեր է: Դա չի նշանակում, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, պարզ չեն: Կա՞ն դժվարություններ: Այո, և այդ դժվարությունները իրական են և պետք է հասկանալ»,- պարզաբանել է նա:
«Այն, ինչ մենք հիմա պետք է անենք, այն է, թե ինչպես կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, որպեսզի կարողանանք ամուր և անվիճելիորեն ապահովել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը», - հավելել է Միշելը: