«Մենք պետք է շարունակենք աշխատել, արարել, որպեսզի առաջ գնանք և ավելի ուժեղանանք». Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Women's Club» հեռուստանախագխծի ռեզիդենտնտերն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերին պետք է կայանար նրանց ելույթը, որը հետաձգվեց երկրում տիրող իրավիճակով պայմանավորված, բայց նախագծի անդամները դեռ ԱՄՆ-ում են, բայց շուտով վերադառնալու են Հայաստան:
Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, հրապարակել է տեսանյութ նախագծի անդամների մասնակցությամբ, որին կից գրել է. «Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում և կմիանանք Արցախից եկած մեր քույրերին և եղբայրներին օգնելու գործին։ Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի։ Այո, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Սիրելի արցախցիներ, պինդ կացեք, մենք ձեր կողքին ենք»: