Կիևը ևս 6-8 շաբաթ ունի. Սպիտակ տունն ահազանգում է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինային վեցից ութ շաբաթ է մնացել՝ հակահարձակման փորձերը շարունակելու համար, քանի դեռ եղանակային պայմանները չեն վատթարացել: ԲԱյդպիսի հայտարարություն ճեպազրույցի ժամանակ արել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, այդ կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսը պետք է օպերատիվ կերպով աջակցի Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցների հատկացմանը:
Հիշեցնենք, որ պաշտոնապես ուկրաինական հակահարձակման հայտարարվեց այս տարվա հունիսի 4-ին։
Դրանից 3 ամիս անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «հակահարձակումը» ձախողում էր և որ Ուկրաինան «ամեն գնով արդյունքի հասնելու» փորձերի ժամանակկորցրել է 71,5 հազար զինվորական։
Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, թե Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ չեն հասել իրենց նպատակներին։