Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եվրոպան ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Հայաստանին դավաճանելու մեջ. երկուսդ էլ... ճիշտ եք. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ` այսօր Գրանադայում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման մասին: Երեկ հետմիջօրեից լրահոսում սկսեցին շրջանառվել ադրբեջանական լրատվամիջոցների հղումով լուրեր, թե՝ Ալիևը նեղացել է «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումից» և հրաժարվել այդ հանդիպումից: Էրդողանն էլ, հաղորդում էին, մրսել է, բայց ոչ թե ֆրանսիական դիրքորոշումից, այլ՝ ուղղակի, այսինքն՝ նա էլ չի մեկնի Գրանադա: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա հաստատեց, որ հանդիպում չի կայանա, բայց, պաշտոնական տեղեկատվությամբ, հաստատ մեկնելու է Գրանադա, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Իսկ մինչ այդ... Երեկ ուշադրություն գրավեց Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով նա Եվրամիությանը մեղադրեց Հայաստանին դավաճանելու մեջ:

Բառացի հայտարարեց. «Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին»։ Դե, առիթ կար, այնպես չէր, որ առավոտյան արթնացել էր ու որոշել՝ ԵՄ-ին մի հերթական անգամ «կատոկել»: Բանն այն է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն օրերս հայտարարել էր. «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»: Ակամայից ուզում ես ասել՝ հանդարտվե՛ք, տիկնայք և պարոնայք, երկուսդ էլ ճիշտ եք: Դե, համարյա հայտնի սկետչի ոճով: Կամ ոգով: Բայց ամենից ցավալին այն է, որ այս ամբողջ «ճշտի» մեջ իր առաջնային դերն ունի հենց Հայաստանի իշխանությունը իր գործողություններով ու անգործությամբ, հայության շահերը չսպասարկելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, ձեռքերը ամբողջովին Արցախից լվանալով, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալով, անընդհատ զիջելով: Եվ այլն, և այլն...

Ի դեպ, նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպեց ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր գործընկերոջ հետ: Եվ վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կատրին Կոլոննան նույնպես հայտարարեց, թե Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Կոլոննայի ասածի համաձայն, Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև եղած խնդիրները, այսինքն՝ դա Ռուսաստանի պարտավորությունն էր, որը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով, չի կատարվել: Դրա մասին խոսելիս Կատրին Կոլոննան հիշատակեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ջանքերի մասին. «Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»: Ֆրանսիայի պահվածքին ու վերաբերմունքին առանձնահատուկ «ռեսպեկտ», հարգանք, գնահատում: Բայց... Այստեղ, թերևս, պետք է ասել՝ ստո՛պ: Մեկ րոպե: Ախր, ինչպես Պրահայի, այնպես էլ Բրյուսելի հանդիպումների և, այսպես կոչված, «Ալմաթիի հռչակագիրը» մեջտեղ բերելու ամբողջ այդ պատմությունը, Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպումն ու այն «գլուխ բերելը» հենց այն շրջադարձային պահը կամ պահերն են, որոնց ուղղակի հետևանքն է Արցախի հայությանը պատուհասած այս աղետը:

Ողջ խնդիրն այն է, որ Պրահայի, Բրյուսելի հանդիպումների հիմնական շեշտադրումը, նպատակը հենց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) հայտարարությունը «ջրելն» էր, որից հետո Արցախի հայաթափումը Ալիևի և Էրդողանի համար վերածվելու էր և վերածվեց «տեխնիկական հարցի»: Բնականաբար, Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի, շատ մեծ բաժինը. սա չի էլ քննարկվում: Ի վերջո, հանձն էր առել խաղաղապահ առաքելություն իրականացնել, որը, պարզվեց, նրանց ընկալման մեջ վերաբերում էր Արցախի բնակավայրերի մի մասի բնիկ հայ բնակչության տեղահանությունը հսկելուն, պաշտպանության բանակից մնացած ջոկատները զինաթափելուն և՝ ընդամենը: Այսինքն, որ Արցախի հայաթափումը տեղի ունենա առանց զանգվածային ջարդերի: Սա՞ է «խաղաղապահ առաքելությունը»: Եվ, անգամ երբ ադրբեջանական զինուժը ուղղակիորեն գնդակահարեց ռուսական խաղաղապահներին՝ սպանելով նրանցից մի քանիսին ու անգամ առաքելության հրամանատարի տեղակալին, Ռուսաստանը դա «կուլ տվեց»:

Այդ ամենը եղել է, ու այդ խարանը ոչ ոք ու երկար ժամանակ չի ջնջելու: Ու, կրկնենք, սա նույնիսկ վիճարկման թեմա էլ չէ: Բայց, միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ ու ներել այն, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատ արձակեց հակահայ ու մարդակեր Ալիևի ձեռքերը, միաժամանակ՝ գործնականում չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչից հետո Ռուսաստանը հայտնվեց խոցելի դրության մեջ: Վերջին հաշվով, մենք ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, Պուտինից, Ֆրանսիայից, Մակրոնից, Իրանից: Ուզում ենք, որ նրանք ավելի՞ հայ լինեն, քան Հայաստանի իշխանություն ներկայացո՞ղը: Մի իրավիճակում, երբ Արցախի վրա լիովին կանխատեսելի թշնամական ագրեսիա է սկսվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, թե Հայաստանը ուղղակի ուշադիր հետևելու է, պարզ հասկացնում է, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անելու Արցախի հայությանը պաշտպանելու համար, մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ, ումի՞ց ենք ինչ պահանջում:

Լավ, մի՞թե գոնե սեփական դառնաղի պատմությունը՝ առնվազն վերջին 100-150 տարիների, այդպես էլ դաս չի լինում, որ օտարներն իրենց շահերն ունեն, որ «քաղաքակիրթ աշխարհի» քաղաքականությունը երկդիմի է ու երեսպաշտ, որ, որ, որ... Փաստորեն, դաս չի լինում: Ի դեպ, օրերս ՄԱԿ առաքելություն էր մեկնել Ստեփանակերտ: Շատերը տարակուսում էին, թե ի՞նչ են նրանք անելու հայաթափված, անբնակիչ մնացած Արցախում: Հիմա արդեն պարզ է. գնացին, «դիտեցին», հայտարարեցին, թե՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի վատ բան չի եղել, պարզ ասած՝ լեգիտիմացրեցին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը ու... գնացին իրենց գործերով: Վերջիվերջո, Ուկրաինա կա, ուրիշ «տաք կետեր» կան: Սա էլ մեզ դաս: Չնայած... «Դասերը» շատշատ են, դաս սովորողները չեն նշմարվում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира