Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ղարաբաղի անկումը . Ռուսաստանն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում ուներ տարածաշրջանում․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիական ledevoir.com հրատարակությունը «Ղարաբաղի անկումը» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական Լեռնային Ղարաբաղի փլուզումը ցնցող է իր հանկարծակիությամբ, իր ամբողջական բնույթով: Մի քանի օրվա ընթացքում այդ հայկական անկլավի բնակչության 85 %-ը (ընդհանուր բնակչությունը կազմել է 125000 մարդ) արդեն լքել է այն։ Արդեն շրջանառվում են 55 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտի՝ ուրվական քաղաք դառնալու հալ յուցինացիոն պատկերները։ Տեղական իշխանությունները, կամ ինչ մնացել է նրանցից, հայտարարել են 2024 թվականի հունվարից Լեռնային Ղարաբաղի պաշտոնապես ինքնալուծարման մասին, բայց ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Այսօր մենք ականատես ենք գրեթե առանց արյունահեղության (ներկա դրվագի համար) արագացված էթնիկ զտումների։ Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ հայերը կարող են մնալ անկլավում, որ նրանց ոչ մի վնաս չի հասցվի...

Բայց Բաքվի այդ «հավաստիացումները» ընդունվում են որպես չար կատակ, և ղարաբաղցիները, հավանաբար, չեն սխալվում ու կողմնորոշվում են՝ կտրելով Լաչինի միջանցքը և հասնելով Հայաստան։ Անտեղի է ասել, որ հայերը վախենում են ադրբեջանցիների վրեժխնդրությունից: Ադրբեջանցիները, հայկական ժողովրդական լեզվով ասած, «թուրքեր» են, և այնպիսին, ինչպես բոլոր թուրքերը, այսինքն՝ «գայլեր, որոնք ուտում են մեր երեխաներին»: Այսօր վերհիշվում են հայկական ջարդերի ու էթնիկ զտումների պատմությունները, և ոչ միայն 1915 թվականի Մեծ ցեղասպանությունը, ջարդեր են տեղի ունեցել նաև 1980-ականներին (Սումգայիթ), երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր։ Վերջերս Le Figaro-ում հրապարակվել էր ադրբեջանցի բլոգեր Մագոմեդ Միրզալիի (որն իր երկրում խոշտանգումների էր ենթարկվել բռնապետ Իլհամ Ալիևի կոռուպցիան բացահայտելու համար, իսկ հիմա Ֆրանսիայում հատուկ պաշտպանության տակ է) ապշեցուցիչ վկայությունները։

Նրա խոսքով, «հայատյացությունն իր երկրում հասել է իր գագաթնակետին»։ Անգամ պետական Տելեգրամ ալիքներում «պատերազմի մասնակիցները անամոթաբար պարծենում են հայ զինվորների կամ խաղաղ բնակիչների գլուխները կտրելու և ֆիզիկական պատժի ենթարկելու դեպքերով»: «2020 թվականին ադրբեջանցի շատ զինվորներ վերադարձել են տուն որպես ավար հայի մատով կամ ականջով։ ... Երբեմն այդ վայրագությունները կատարվում են հանուն իսլամի: ... Որոշ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում խաղաղ բնակիչներին, իսկ հայ զինվորներին ստիպում են գոռալ «Ալլահ Աքբար»»,- պատմել է նա:

Պատմական, մշակութային և այլ առումով, առանց հաշվի առնելու այդ տարածքի պատկանելիությունը (խորհրդային տարիներին տարածաշրջանը Ստալինի կողմից տրվել է Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու առանձնահատկությունները), Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է հայկական- քրիստոնեական: Այդ լեռնային անկլավում հայ բնակչությունը դարեր շարունակ մեծամասնություն է եղել... Դա անգամ եղել է 20-րդ դարում, խորհրդային ժամանակաշրջանի վերջում հայերը կազմել են ընդհանուրի մոտ 75 տոկոսը։ 1994 թվականի հայկական հաղթանակից հետո, այո, մի տեսակ էթնիկ զտում տեղի ունեցավ մյուս ուղղությամբ, և ադրբեջանցիների փախուստից հետո այդ տոկոսը հասավ 99-ի։ Ներկայում Բաքվի գործողությունները գրեթե զրոյի են հասցնում հայկական ներկայությունը։ Այսպիսով, այսօր մենք ականատես ենք մի աննախադեպ պատմական բնաջնջման. երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի լինի։

Ադրբեջանի և նրա պահանջների հետևում (իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը երբեք միջազգայնորեն չի ճանաչվել) կանգնած է Թուրքիան՝ տարածաշրջանային հեգեմոնի իր ցանկությամբ։ Ադրբեջանը, որը գազային տերություն է, Անկարայի դաշնակիցն է, և վերջին տարիներին Անկարայի քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցությունը Բաքվին եղել է անվերապահ, ռազմատենչ, անզիջող: 1988-1994 թվականների պատերազմում հայ զինվորները նվաստացրել էին Ադրբեջանին, և այսօր Իլհամ Ալիևը և նրա դաստիարակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են վայելել իրենց վրեժը։ Թվում է, թե այս պատմական դրվագում մի երկիր իրեն շատ է իջեցրել: Դա Ռուսաստանն է, որի 2000 «խաղաղապահները» տեղում ազդեցություն չունեցան: Դա անտարբերություն էր լքված հայերի ճակատագրի հանդեպ, որոնք հիմա հուսահատ հայացքով նայում են դեպի Արևմուտք... անզորությունից։

Ռուսաստանն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում ուներ տարածաշրջանում։ Ուկրաինայի պատերազմից թուլացած, որը նվազեցրել է նրա ամենուր մանևրելու կարողությունը, նա հեղինակության և ազդեցության շատ նկատելի կորուստներ է ապրում, և դա՝ հատկապես Կենտրոնական Ասիայում ու հետխորհրդային տարածքում: Շոկային ալիք է նաև բուն Հայաստանում։ Ղարաբաղյան հարցը Երևանում հասարակությանը բաժանել է միջամտել ցանկացողների և չցանկացողների, վերջիններից է Նիկոլ Փաշինյանը, որին քննադատում են ոչինչ չանելու և ամբողջովին լուսանցքում մնալու համար։ Արդյո՞ք այս ամենից հետո կպակասի Ադրբեջանի ախորժակը, որի թիկունքում կանգնած է Թուրքիան։ Արդյո՞ք հիմա նրանք չեն ուղղի իրենց հայացքը բուն Հայաստանի տարածքի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха