Թուրքիան բարձր է գնահատում Ալիևի՝ Գրանադա չմեկնելու որոշումը. իշխող կուսակցության փոխնախագահ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի մասնակցության պայմանները չընդունվելու պատճառով Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպումից հրաժարվելու որոշումը. այս մասին, ինչպես հայտնում է yenisafak.com-ը, ասել է «Թուրքիայի Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմար Չելիքը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ Թուրքիայի մասնակցության պայմանները չեն ընդունվել։ Մենք սա շատ ենք գնահատում: Թուրքիայի բացակայությունը բանակցությունների սեղանից Եվրամիության տեսլականի բացակայության վառ օրինակ է։ Պատկերացնո՞ւմ եք, որ այս հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, իսկ Թուրքիային՝ ոչ»,- ասել է Օմեր Չելիքը։
Երեկ հայտնի է դարձել, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա (Գրանադա), որտեղ նախատեսվում էր հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրամիության (ԵՄ), Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։