Ներքաղաքական իրական և լուրջ անհամաձայնությունները կարող են զսպող և բեկումնային ազդեցություն ունենալ այս պրոցեսների վրա ու կանխել հետագա «հողատվությունը․ Աննա Կոստանյան
ОБЩЕСТВОԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իսպանիայի Գրանադա քաղաքում ակնկալիք է հայտնել, որ «Բրյուսելում կկայանան հայ-ադրբեջանական բանակցությունները` առաջին հերթին կանխարգելելու կոնֆլիկտի հետագա խորացումը», միեւնույն ժամանակ ավելացնելով` «ԲԱՑԻ ԱՅԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ»։
Շատ ուշագրավ է Բորելի խոսքի հենց այս հատվածը, որն ուղիղ կարելի է հասկանալ, որ եվրոպական քաղաքներում վերջնական փաստաթղթի ստորագրման հետաձգումը պայմանավորված է նաև (եթե ոչ առաջին հերթին) Հայաստանում ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ և իշխանության հետ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ (դրա տարբեր շերտավորումների) ունեցած տարաձայնություններով, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններով ու անհնազանդություններով։
Հետեւություններ է պետք անել. ներքաղաքական ԻՐԱԿԱՆ ԵՎ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կարող են զսպող և բեկումնային ազդեցություն ունենալ այս պրոցեսների վրա ու կանխել հետագա «հողատվությունը»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



