ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունն ավելի քան 20 տոկոսով նվազեցրել Է նավթի գների կանխատեսումը
ЭКОНОМИКАԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) ավելի քան 20 տոկոսով վատթարացրել Է ընթացիկ տարում նավթի գների կանխատեսումը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
WTI մակնիշի նավթի միջին գինն սպասվում Է բարելի դիմաց 38,54 դոլարի չափով՝ նախկին 50,89 դոլար գնահատման համեմատությամբ: Brent մակնիշի համար կանխատեսումը մեկ բարելի դիմաց 55,78 դոլարից նվազեցվել Է մինչեւ 40,15 դոլար:
2017 թվականին բարել WTI-ն միջին հաշվով կարժենա 47 դոլար, իսկ Brent-ը՝ 50 դոլար, ենթադրում են վարչության փորձագետները:
Այս տարի նավթի համաշխարհային սպառումը կկազմի օրական 95,19 միլիոն բարել՝ դեկտեմբերին ենթադրվող օրական 95,22 միլիոն բարելի համեմատությամբ: Հաջորդ տարի պահանջարկը կավելանա օրական մինչեւ 96,61 միլիոն բարել, կանխատեսում Է EIA-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: