ՌԴ ՊՆ պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետները. ՏԱՍՍ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ՊՆ պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը որոշվել է հայտարարության ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։