Իշխանությունները խախտել են պայմանավորվածությունը․ «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և բնակչության բռնի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխված անձանց աշխատանքի տեղավորման հարցը շարունակում է մնալ օրակարգային։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առավել բարդ է ուժայինների` ՊԲ-ի, ոստիկանության, դատախազության, ԱԱԾ-ի և ԱԻՆ-ի աշխատակիցների տեղավորման հարցը։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հայաստանյան իշխանությունների հետ նախապես պայմանավորվածություն է եղել ձեռք բերված, որ նշված աշխատակիցները ՀՀ տեղափոխվելուց հետո ապահովվելու են համապատասխան աշխատանքով (ըստ ոլորտի)։ Թերթի տեղեկություններով, սակայն, ՀՀ իշխանությունները խախտել են պայմանավորվածությունը. մասնավորաբար, մարդկանց առաջարկել են իրենց կոչումներին ու հաստիքներին ոչ համապատասխան աշխատանք, շատերին՝ մարզերում, ավելի կոնկրետ՝ ՀՀ սահմանամերձ հատվածում։
Ստացվում է՝ մարդիկ Արցախում ամենօրյա ռազմական գործողությունների մասնակցելուց, պատերազմի արհավիրքը տեսնելուց հետո հիմա էլ ՀՀ սահմանային հատվածում են ստիպված լինելու իրականացնել իրենց ծառայությունը։ Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ այս առումով Արցախի ուժային կառույցների աշխատակիցների մոտ բավական լուրջ դժգոհություններ կան։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում