«Երջանկություն է քո ամուսինը լինելը, քեզ սիրելը, քո հետ հաց ուտելը, քո ընկերը լինելը, քո հետ ապրելը». Գրիգ Գևորգյանի սիրո խոստովանությունը՝ Սոնա Եսայանին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու նրա կինը՝ պարուհի Սոնա Եսայանը մեկնել են հանգստի Ֆրանսիա և Գրիգ Գևորգյանը՝ հրապարակելով լուսանկար Սոնա Եսայանի հետ:
«Ուղիղ 11 տարի առաջ ճանաչեցինք մենք իրար: Ճանաչեցինք միանգամից, շատ արագ: Ոնց-որ հենց սկզբից էլ երկուսս հասկանում էինք՝ ինչ է կատարվում ու ձևականությունների հետևից չընկանք:Անցել են տարիներ ու բան չի փոխվել: Մենք էլի իրար վերաբերվում ենք նույն կերպ ինչպես 11 տարի առաջ, ուղղակի արդեն ավելի հասուն ու փորձառու: Ուզում եմ՝ միշտ կողքիս լինես, ժպտաս: Հիշում եմ 11 տարի առաջ ոնց էինք քայլում փողոցում ու անհավանական պլաններ ու երազանքներ գծում: Այսօր այդ երազանքներն իրականացել են: Անգամ ավելի շատ քան պատկերացնում էինք: Ու մենք շարունակում ենք ավելի անհավանականը երազել ու գծել ու գիտեմ, որ կստացվի: Հաստատ կստացվի: Քո հետ ուրիշ տարբերակ չկա: Ուզում եմ միշտ նույնը լինես: Նույն «էնեռջայզեռը», որ կարող է գիշերը ժամը 2-ին շատ մեծ ոգևորությամբ մեր առաջ ամենաբարդ նպատակը դնի, ես ասեմ դու աննորմալ ես ու անենք: Ու հաստատ անելու ենք: Ուզում եմ լինես միշտ նույն բարի մարդը: Մեկ-մեկ ինձ թվում է անկեղծ շատ-շատ է այդ բարությունը: Միշտ բարի, ազնիվ, կարեկցող: Չափից դուրս կարեկցող: Բոլորին` մարդկանց, կենդանիներին: Ուզում եմ՝ միշտ պարես ու ես էլ, չնայած ամեն օր տեսնելուս, բայց ամեն օր զարմանամ, թե ինչպես կարելի է այպես լավ պարել: Արա այն ինչ սիրում ես ու ուզում ես, իսկ ես կողքդ եմ ախպերս: Դու գիտես, որ կողքդ եմ ամեն տեղ, ամեն պահի, ամեն հարցում, ինչ ուզում է լինի, ոչ մի հարցում երբեք մենակ չես լինի, բացի ծովամթերք ուտելուց, բայց կնստեմ միևնույն է մոտդ ու մի քիչ հեռվից կնայեմ, որ հոտերը չզգամ: Ուզում եմ՝ միշտ լինենք նույն աննորմալները, վայրկյանական կայացնենք ցնդված որոշումներ ու անենք: Ուզում եմ՝ միշտ իրար հետ ճամփորդենք, բացահայտենք աշխարհը, բայց ամենակարևորը ուզում եմ, որ լինենք առողջ ու խաղաղ: Ամենակարևորը: Ես չեմ հիշում ինձ առանց քեզ: Ինձ թվում է միշտ եղել ես: Մեկ-մեկ անգամ մտածում եմ՝ առանց քեզ ես առաջ ի՞նչ էի անում:11 տարին անցավ ակնթարթորեն: 11 ամենասիրուն տարիները: Ինչքան ուժեղ ու սիրուն բաներ են եղել այս տարիների ընթացքում: Առջևում են ավելի սիրուն, ուժեղ տարիները, տասնամյակները իրար հետ: Երջանկություն է քո ամուսինը լինելը, քո կողքին լինելը, քեզ սիրելը, քո հետ հաց ուտելը, քո ընկերը լինելը, քո հետ ուրախանալը, քեզ ուրախացնելը, քո հետ ոչ մի բան չանելը, քո հետ ապրելը: Սիրում եմ քեզ, իմ աղջիկ: Լավ շատ երկար գրեցի: Հազար հատ գործ ունենք իրար հետ: Գնացինք առաջ»,- գրել է Գրիգ Գևորգյանը: