Հնդկաստանին ճեղքում է հարկավոր արևային էներգիայի ոլորտում
ЭКОНОМИКА2027 թվականին իր հռչակած նպատակային ցուցանիշին հասնելու համար Հնդկաստանին անհրաժեշտ է ավելացնել արևային հզորությունների հավելաճը տարեկան առնվազն 36 %-ով։
«Էմբեր» միջազգային վերլուծական կենտրոնի նոր հետազոտության համաձայն՝ 2032 թվականին արևային և քամու էներգիան կարող է ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության հավելաճի երկու երրորդը, եթե Հնդկաստանն իրականացնի էլեկտրաէներգետիկայի զարգացման իր պլանը։ Դա թույլ կտա, որպեսզի ապագայում էլեկտրաէներգիայի արտադրության աճը Հնդկաստանում ապահովի ոչ ածխի շնորհիվ, ինչպես այժմ տեղի է ունենում։
2017 ֆինանսական տարում արևային էներգետիկան դուրս է եկել արդեն կայացման փուլ և կազմել Հնդկաստանի էներգոբալանսի 1 %-ը։
Էլեկտրաէներգետիկայի զարգացման ազգային 14-րդ ծրագրով 2022-2032 ֆինանսական տարիներին ակնկալում է 5 անգամ ավելացնել դրանց ծավալը, եթե 2022 թվականին արևային էներգետիկան ապահովում էր Հնդկաստանի էներգետիկ բալանսի 5 %-ը, ապա 2032 թվականին հնդիկները ցանկանում են ողջ էներգիայի 25 %-ը ստանալ արևից, ինչն, ի դեպ, ըստ վերլուծաբանների՝ բավականին բարդ իրագործելի է։
Հաշվի առնելով բյուրոկրատական քաշքշուքները և հնդկական իշխանությունների դանդաղաշարժությունը՝ խիստ բարդ կլինի հասնել նման ցուցանիշների։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Էլեն Մարգարյան