Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի. այդ հարցերը քննարկվում են Բաքվի հետ. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում։
Այսպիսով, լրջորեն փոխվել են պայմանները, որոնցով 2020-ին տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորակազմը: