Ադրբեջանցիները կողմ են ՀՀ-ի հետ խաղաղություն կնքելուն․ հարցում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաշվի առնելով Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման դրական դինամիկան՝ Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հասարակության վերաբերմունքն այս հարցում։
Ինչպես APA-ին հայտնել են Կենտրոնից, հարցվածներին խնդրել են պատասխանել «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (80,9%) կողմ է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հարցվածների 18,3%-ը հակառակ դիրքորոշումն է արտահայտել և չի աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ 0,8%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։
Գենդերային տեսանկյունից վերլուծության համաձայն՝ տղամարդկանց 85,1%-ը և կանանց 76,7%-ը կողմ են արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Ընթացիկ հետազոտության տվյալների հավաքագրումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը: Հարցումներն անցկացվել են հեռախոսային հարցազրույցների տեսքով Ադրբեջանի 12 տնտեսական տարածաշրջաններում՝ 18 տարեկանից բարձր 385 քաղաքացիների շրջանում։