Չեխիան ավելացնում է արևային էներգիայի ծավալները
ЭКОНОМИКАՆախապատերազմական 2021 թվականին Չեխիայում կանաչ էլեկտրաէներգիայի բաժինը ողջ ծավալի մեջ կազմում էր ընդամենը 12 %, ընդ որում արևային էներգիայի մասնաբաժինն այդ ամենում ընդամենը 3 % էր, իսկ քամու էլեկտրաէներգիան 1 %։
Չեխիան եվրոպական աուդսայդերներից էր, վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրության ծավալով, տարածաշրջանի մի քանի երկրների Հունգարիայի, Սլովակիայի, Սլովենիայի հետ միասին և այդ ամենը երկրում ածխի արտադրության մեծ ծավալների շնորհիվ, որից էլ Չեխիան կարողանում էր էլեկտրաէներգիա ստանալ։
Բոլոր այդ երկրներում 10 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ 83 մեգավատ քամու տուրբիններ էին տեղադրվել։ Արևմտյան Եվրոպայում, օրինակ, այդ ցուցանիշին հնարավոր էր հասնել 2-3 օրում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց ուկրաինական պատերազմից հետո, Չեխիայում հանգամանքների բերումով մտածեցին էներգետիկ անցման վերաբերյալ։ Օրինակ վերլուծաբան Յան Կրչալի խոսքով՝ Չեխիան կարող է արդեն 2030 թվականին կրկնապատկել վերականգնվող էներգիայի մասնաբաժինն իր ծավալում, իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ազգային էներգոհամակարգում կհասնի 33 %-ի։
Իշխանությունները լրջորեն անցել են այս ծրագրի իրականացմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, թե էներգետիկայի բարեփոխման համար արդեն հատկացրել են մոտ 30 միլիարդ եվրո, իսկ նոր արևային էլեկտրակայանների և քամու տուրբինների արտադրության համար 2023-2030 թվականներին ծախսելու են ավելի քան 8 միլիարդ եվրո։ Նախարար Պետեր Խլադիկի խոսքով՝ աստիճանաբար կրճատվելու է ածխի օգտագործումը և ավելանալու է արևային էլեկտրակայանների թիվը։ Երկիրը մտածում է մինչև 2050 թվականն ամբողջ էներգոարտադրությունը փոխանցել վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա, այդ կերպ լիովին դադարեցնելով ածխի արդյունահանումը, կամ էլ այն միայն օգտագործելով այլ երկրներ արտահանման նպատակով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անուշ Ռամազյան